23.11.2024
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրություն
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակվելու 2603 նոր դեպք և 37 մահ

Հայաստանում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2603 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288906 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1940194, վերջին մեկ օրում` 14928 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 24409 պացիենտ։ Մեկ օրում ավելացել է 1739-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 257352 անձ` վերջին մեկ օրում 827 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 5902 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է: