22.11.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կողմ է քվեարկելու ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությունը: 


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, ինչպես նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում պետական նախարարը ներկայացրել է հետպատերազմյան վերականգնման աշխատանքներն Արցախում, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերը և հիմնական հումանիտար կարիքները: Արտակ Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը Հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ՝ առաջնահերթորեն մարդկային կապիտալի ներդրմամբ:


Պատասխանելով Արցախի անվտանգության երաշխիքների ապահովման գործում ՌԴ խաղաղապահների երկարաժամկետ դերակատարությանն առնչվող հարցին՝ պետական նախարարը նշել է, որ առ այսօր ՌԴ ակտիվ ու կառուցողական ջանքերը և խաղաղապահների ռազմաքաղաքական երաշխիքները ապահովում են շուրջ 120,000 բնակչության կենսագործունեությունն Արցախում: Նա ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու նկրտումների պայմաններում խաղաղապահների երկարաժամկետ ներկայության ու մանդատի հարցում գլխավոր գործոնը Արցախի բնակչության ցանկությունն է, որն առարկելիորեն հակված է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման և ԱՀ անկախության միջազգային ճանաչման առաջնահերթություններով:


Պետական նախարարը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, նրա հետ քննարկել Արցախի բռնազավթված տարածքներում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և արցախցիների հոգևոր կյանքի ակտիվացմանն ու հոգեբանական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:


Նշված և այլ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Արցախում հումանիտար և զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը:


Նշված և այլ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Արցախում հումանիտար և զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ: