Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը: