Նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք:Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Անցած մեկ օրում առողջացել է 1962 քաղաքացի: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 252 569 թեստավորում (վերջին մեկ օրում՝ 5966)։ Արձանագրվել է 39 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով վերջին մեկ օրում մահացել է 2 քաղաքացի: Նման մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1379 է: