Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է Trend-ը: Թուրքիայի պաշտպանության նախարարն իր զրուցակցին ցավակցություն է հայտնել հունվարի 11-ին ադրբեջանցի զինծառայողի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն, ինչպես միշտ, աջակցում է Ադրբեջանին: