«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորվող չվերթներ իրականացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - նշվում է ադրբեջանական ավիաընկերության հայտարարության մեջ: Հարկ է նշել, որ ավելի վաղ Իրանն արգելել էր ադրբեջանական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով: