ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից ավտոճանապարհը փակ է: Զովունի գյուղից դեպի Կորեական ձոր տանող ավտոճանապարհը քարաթափման պատճառով ժամանակավորապես փակ է: Շիրակի մարզի Գյումրի-Ազատան ավտոճանապարհին ՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: