5.07.2025
Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Կիպրոսի հետ փոխշահավետ գործակցությունը. նախագահ
01.10.2021
Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Կիպրոսի հետ փոխշահավետ գործակցությունը. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայ-կիպրական բարեկամական կապերի հիմքում ընկած են պատմամշակութային սերտ առնչությունները, փոխադարձ համակրանքը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու միասնական շահերը: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կիպրոսի հետ փոխշահավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Անցնող տարվա մարտահրավերները վերահաստատեցին մեր երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը: Համոզված եմ, որ առկա արդյունավետ ռազմավարական համագործակցությունն առավել կամրապնդվի և նոր լիցք կստանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: