Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ի թիվս hանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Քննարկվել է լայն օրակարգ՝ ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։