27.09.2024
Մինչև 2022-2025 թթ. ավելի քան երեք անգամ բարձրացվելու է գիտաշխատողների աշխատավարձը
13.05.2021
Մինչև 2022-2025 թթ. ավելի քան երեք անգամ բարձրացվելու է գիտաշխատողների աշխատավարձը

Կառավարության այսօրվա նիստում որոշեց գիտության ոլորտում կատարել փոփոխություն, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձները: Համաձայն որոշման, եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել: «Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022 թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի: Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձներին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ», - ասել է նա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով, սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը: