Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ աղբյուրի, դրան կհաջորդի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը: VERELQ-ը հիշեցնում է, որ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 12-ին: Նա Հայաստան այցելած Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է։