24.11.2024
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին
prev Նախորդ նորություն

Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել ԱԺ-ի մոտից

ԱԺ շենքի դիմաց երեկվանից զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Նրանց թե՛ երեկ, թե՛ այսօր միացել էր «Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանը, որն ավելի վաղ դիմել էր ԱԺ 107 պատգամավորներին, որպեսզի վերջիններս Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Սակայն, ինչպես հիշում ենք, այս նախաձեռնությանը ընդդիմադիր պատգամավորները չմիացան:


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Էդգար Ղազարյանին ԱԺ շենքի մոտից բերման են ենթարկել: VERELQին ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նրան բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով։


Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: