25.05.2025
Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել ԳՇ պետ Դավթյանին. Ղազինյան
11.10.2021
Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել ԳՇ պետ Դավթյանին. Ղազինյան

ՀՀ ՊՆ գնումների գորընթացում թույլ տրված աննախադեպ կոռուպցիայի փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդեն կալանավորված է երեք անձ. 2 բարձրաստիճան նախկին և գործող պաշտոնատար անձ և մեկ քաղաքացիական անձ: Սակայն մինչ այժմ որևէ մեղադրանք չի առաջադրվել 2018թ-ի դեկտեմբերին ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչը խիստ տարօրինակ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ առանց ԳՇ պետի համաձայնության և հաստատման զինամթերքը ՉԷՐ ԿԱՐՈՂ մուտքագրվել ՀՀ ԶՈՒ հաշվակշիռ, ինչը ենթադրում է, որ Արտակ Դավթյանը ևս անմասն չէ 4.5 միլիոն դոլարի հասնող կոռուպցիայի գործարքից: Հ.Գ. Առայմ ձեռնպահ եմ մնում Նիկոլ Փաշինյանի այս գործարքից շահառու լինելու հանգամանքը քննարկելուց. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից, իսկ Դավիթ Տոնոյանը կարող էր խաբել Նիկոլ Փաշինյանին: Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը . . .»,- գրել է պատգամավորը: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կկալանավեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: ԱԱԾ-ի հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել, համաձայն որի նախկին նախարարը տիրապետում է «տեղեկատվության մեծ ծավալի» և պայքարելու է «հանուն բարի համբավի վերականգման»: Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: