Ուկրաինան պաշտոնապես խնդրել է Թուրքիային սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ուկրաինայի խնդրանքը Թուրքիային՝ փակել նեղուցները ռուսական նավերի համար. «Թուրքիան, որպես Մոնտրոյի կոնվենցիայով ոչ պատերազմող կողմ, կարող է փակել նեղուցները պատերազմող պետությունների ռազմանավերի համար, սակայն նույնիսկ այս դեպքում Ռուսաստանը իրավունք ունի անցնել նեղուցներով։ Կոնվենցիան նախատեսում է ռազմածովային ուժերի վերադարձը բազա»։