20.04.2025
Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
prev Նախորդ նորություն

Եկեղեցիների համաշխարհային խորհրդը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հարցին

Գերմանիայի Քարլսրու քաղաքում այս օրերին գումարվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության անդամ, լիբանանյան համալսարանում քաղաքական գիտությունների և միջազգային օրենքի դասախոս Նորա Պայրագթարյանը ներկայացրել է Արցախի մասին հայտարարությունը:


Հայտարարության մեջ համաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա նախահարձակ պատերազմն ու իր զորակցությունը հայտնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:


Համաժողովը դատապարտել է քիմիական զենքի գործածությունն ու միջազգային օրենքին հակասող այլ պատերազմական հանցագործությունները:


Համաժողովը կոչով դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական Միությանն ու Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:


Այն իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախի գրավյալ շրջաններում գտնվող սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների փաստով՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային համայնքին՝ բոլոր միջոցներով պահպանել հայկական մշակութային կառույցներն ու վայրերը:


Արցախյան հակամարտության արդար և խաղաղ լուծման համար համաժողովը կոչով դիմել է ԵԱՀԿ-ին` Մինսկի խմբի շրջանակներում երկխոսություն սկսելու շուրջ:

Ալեն Սիմոնյանն ընդունել է IRI-ի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար