Հունվարի 11-ին Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Նա 81 տարեկան էր... Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 3-ին Մեծ Պարնիում: 1964 թվկանին նա դարձել է Գրողների միության անդամ: 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս։