25.11.2024
Ավարտվել է Հայաստան վերադարձած արդեն նախկին գերիների հարցաքննությունը
prev Նախորդ նորություն

Հայտնի է ՌԴ դեսպանատան նոտային ՀՀ ԱԳՆ-ի պատասխանի բովանդակությունը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ՌԴ դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ ուղարկած նոտային ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը:


Այդ մասին հայտնել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից` ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի հարցման:



VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,-ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:


Նշվում է, որ ռուսական կողմը նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից սա դիտարկում է որպես ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։


Ըստ այդմ ՌԴ դինանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի իշխանություններից ակնկալել է քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։