Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2022թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կազմելու է 4.8%, այնուհետև 2023թ.-ին արագանալու է՝ կազմելով 5.4%: ՀԲ-ն ակնկալում է, որ կայուն մասնավոր սպառումը և ներդրումային միջավայրն աջակցելու են ներքին պահանջարկին և փոխհատուցելու ներկա բյուջետային կոնսոլիդացիայի բեռը: Կանխատեսումը հիմնված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման, կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերի նվազեցման, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարձրացման վրա: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ՀԲ-ն կանխատեսել է, որ 2022թ.-ին Հարավային Կովկասում աճը կազմելու է 3.9%, իսկ 2023թ.-ին՝ 3.6%։