13.07.2025
Թառափի բուծարան, արևային վահանակներ. իտալական ընկերությունները ներդրումներ կանեն ՀՀ-ում
04.02.2022
Թառափի բուծարան, արևային վահանակներ. իտալական ընկերությունները ներդրումներ կանեն ՀՀ-ում

Իտալական մի քանի ընկերություններ պլանավորում են ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ. Agroittica - պլանավորում են Հայաստանում ներդնել 25 մլն եվրո, կառուցել թառափի բուծարան, հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։ Torri Solare - պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն: Mea - պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։ Cinausero Unika - պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա»,- գրել է Քերոբյանը Facebook-ի իր էջում։