29.03.2024
Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները
15.04.2021
Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները

Կոտայքի Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում, այն առաջինն է։ «Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, այդ թվում՝ հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով»,- ասվում է հայտարարության մեջ։ ՏԿԵ-ից հայտնում են, որ Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն €11 մլն է, որից €5.5 մլն-ը վարկային միջոց է, €5․5 մլն-ը` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Նորություններ գործընկերներից