29.03.2024
Վրաստանը 500 մլն դոլարի եվրաբոնդեր է տեղաբաշխել
16.04.2021
Վրաստանը 500 մլն դոլարի եվրաբոնդեր է տեղաբաշխել

Վրաստանը ավարտել է 500 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդերի թողարկումը։ Այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին։ Եվրապարտատոմսերը Վրաստանը տեղաբաշխել է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ 2011 թվականի մարտին թողարկված բոնդերի վերաֆինանսավորման համար: «Այս պահին Ֆինանսների նախարարությունը հաջողությամբ ավարտել է 500 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդերի թողարկումը։ Տոկոսադրույքը (coupon rate) կազմել է 2,75%», - գրել է Խուցիշվիլին։ Տեղաբաշխման նախապատրաստական փուլն իրականացվել է JP Morgan, Goldman Sachs, ICBC Standard, TBC Capital եւ Galt & Taggart ներդրումային բանկերի հետ համատեղ ՝ Backer & McKenzie եւ BLC իրավաբանական խորհրդատուների եւ Citi ֆիսկալ գործակալի օգնությամբ: 2011 թվականին Վրաստանը Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղաբաշխել է եվրոպարտատոմսեր՝ 10 տարի մարման ժամկետով 500 մլն դոլարի չափով, հիմնական պարտքի մարման ժամկետը՝ 2021 թվականի ապրիլը: Գոյություն ունեցող եվրապարտատոմսերի մայր գումարը մարելու և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար անհրաժեշտ է դարձել նոր եվրապարտատոմսերի թողարկում։

Նորություններ գործընկերներից