"Երկիր մեդիա" հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. այս մասին գրում է փաստաբան Վահե Եփրիկյանը: "ՀՀ Քրեական օրենսգրքի 38 - 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ",- գրել է փաստաբանը։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այսօր "Երկիր մեդիա" հեռուստաընկերությունից բերման են ենթարկվել տնօրեն Բագրատ Եսայանին: