ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: «Անհամբերությամբ սպասում ենք մեր արդյունավետ համագործակցությանը ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», - գրել է Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում: