Շարժական մամոգրաֆը հասավ Ալավերդի քաղաք:ՀՀ առողջաապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:Կրծքագեղձի քաղցկեղից լավագույն պաշտպանությունը վաղ ախտորոշումն է: