Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը բացում է դեպի Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։ «Աէրոֆլոտ»-ի թռիչքները դեպի Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներով։ Այս մասին մարտի 15-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։ Ավիաընկերության կայքում հնարավոր է ամրագրել և գնել տոմսեր։