Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը: Նախընտրական քարոզչություն Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ 2021 թվականի հունիսի 7-ից հունիսի 18-ը։ Հունիսի 19-ը լռության օր է։ Հայտեր և գրանցում Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները կարող են ԿԸՀ ներկայացնել ընտրություններին մասնակցելու հայտեր մինչեւ մայիսի 26-ը, ժամը 18:00-ն: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ընտրություններին կմասնակցեն մինչեւ մայիսի 30-ը: