Կառավարությունում մեկնարկել է Անվտանգության խորհրդի նիստը, որի անցկացման մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: