ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այս պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն և իր պաշտպանյալը պետք է մասնակցի այդ քվեարկությանը։ Միջնորդությանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկեց դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։