30.10.2025
Արցախում` խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, խախտումներ չեն արձանագրվել
05.04.2022
Արցախում` խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, խախտումներ չեն արձանագրվել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ "Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։ Ռուսական խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են ականներից եւ չպայթած զինամթերքից տեղանքի ստուգումն ու մաքրումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել է 0.25 հա տարածք, վնասազերծվել է 1 պայթուցիկ նյութ: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 359.95 հա տարածք, 689.5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը", - նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: