Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները սերտ բարեկամական կապեր ունեն, և նման հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել այդ հարաբերությունների վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, հայտարարել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Արշակ Հակոբյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ միութենական պետությանը կարող են միանալ նաեւ այլ հետխորհրդային երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ "Այստեղ մեկնաբանելու բան առանձնապես չկա", - ասաց Արշակյանը: Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությունում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ճշտող հարցին հետեւել է հակիրճ պատասխան. "Չի քննարկվում"։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ "Բելառուսի նախագահի յուրօրինակ աշխարհաքաղաքական վերլուծությունը նպատակ է հետապնդում սպասարկել առաջին հերթին սեփական ներքաղաքական օրակարգը եւ ոչ մի կապ չունի Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ":