22.05.2025
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է շուտով ստեղծվել. ՌԴ ԱԳՆ
29.12.2021
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է շուտով ստեղծվել. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։ Որևէ անհաղթահարելի խոչընդոտ այս բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին չենք տեսնում», - ասաց նա։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից մայիսին հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապատասխան բանակցային գործընթացի գործարկման հարցում: «Նշեմ, որ միջադեպերն ուղղակի կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ», - ընդգծել է նա։