Նախնական պայմանավորվածություն կա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումը Բրյուսելում տեղի է ունեցել օգոստոսի 31-ին: Այդ ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ բրյուսելյան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին օրը Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը: