25.11.2024
Վարչապետը խոսել է ամենաբարձր ստանդարտների Փրկարար ծառայություն ունենալու մասին
prev Նախորդ նորություն

Այսօր Ջերմուկում դեսպանների հավաք է պլանավորված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մեր տեղեկություններով, այսօր Ջերմուկում դեսպանների հավաք է պլանավորված։ Մասնակցելու են արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպանները, որոնք այս օրերին ժամանել են Հայաստան։ Նման հանդիպումներ անցյալում տեղի էին ունենում ամեն տարի, սովորաբար` օգոստոսին: 2019-ին, օրինակ, դեսպաններն այցելել են Արցախ, այնտեղ քննարկում արել:


Այս անգամ դեսպանների հավաքը, փաստորեն, հետաձգվել է մինչեւ տարեվերջ: Սկզբում հանդիպումը ցանկացել են անցկացնել Դիլիջանում, ապա տեղափոխել են Ջերմուկ: Հանդիպմանը սովորաբար մասնակցում են վարչապետն ու արտգործնախարարը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ հարցրինք, թե երբ, որտեղ եւ ինչ օրակարգով է հանդիպումը կայանալու։


Հունանյանը ճշտելու համար ժամանակ խնդրեց, ապա գրեց հետեւյալ տեքստը՝ պնդելով, որ դա մեր հարցի պատասխանն է․ «ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ ԱԳՆ գործունեությանը վերաբերող հրապարակման ենթակա տեղեկություններն ԱԳՆ-ն պատշաճ ձեւաչափով ներկայացնում է հանրությանը»։ Իսկ անցյալում այս հավաքները գաղտնի չէին` հեռարձակվում էին, դեսպանները հարցազրույցներ էին տալիս եւ այլն»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։