Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին, հայտնում են նախագահի աշխատակազմից: Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: