20.04.2025
Արցախից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն
prev Նախորդ նորություն

Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել՝ ևս մի բնագիծ զիջել. Մարության

Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել՝ ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։


«Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթեւ ու ավելի բարդ պայմաններում:


Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ըտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայներին»,- գրել է Մարությանը:


 


 


 

Կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար