Այսօր ժամը 18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,- նշել է նա: