Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. "Երեկ Թուրքիայի նախագահ վերընտրվեց Էրդողանը։ Ինձ համար այս արդյունքը լիարժեք կանխատեսելի էր, ինչի մասին բազմիցս արտահայտվել եմ:Բայց էականն այդ չէ։ Անկախ արդյունքներից՝ Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանը որպես պետություն վերացնելու ուղղությամբ չէր փոխվելու, որքան էլ ձեզ տարբեր վայ «փորձագետներ» և «մասնագետներ» համոզեն հակառակում։ Ավելին ասեմ, միջնաժամկետ ու երկարաժամկետ տեսանկյունից Էրդողանի՝ իշխանության մնալը կարող է հավելյալ ճգնաժամ հարուցել թուրքական պետության համար որոշ ժամանակ անց, ինչը մեզ համար փոքրիկ հնարավորությունների պատուհան կարող է բացել։ Բայց այդ մասին՝ մեկ այլ առիթով։ Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը, հակառակ դեպքում՝ ոչ մի հնարավորության պատուհաններից օգտվել հնարավոր չի լինելու։ "