ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունն այս պաշտոնում առաջադրել է Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանի թեկնածությունը: