Արցախում վատթարացող իրավիճակը դասական նախազգուշական նշան է մոտեցող հումանիտար աղետի և վայրագությունների մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Եկել է ՄԱԿ-ի կողմից արագ գործողությունների և առաջնորդության ժամանակը, քանի դեռ ուշ չէ: Արցախն արժանի է ազատության»,- գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ արդեն 46 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ։