26.11.2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ
prev Նախորդ նորություն

Ծախսերը նվազում են, բայց քաղաքապետարանն ավելացնում է աշխատավարձային ֆոնդը՝ 534 մլն դրամով

Հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը գրում է․


«Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։ Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։


Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», քանի որ 457 միլիոն դրամ նախատեսվում է հենց պարգևավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավել է նախորդ տարվա բյուջեից։


Նվազող ծախսերի պայմաններում արդար չէ աշխատավարձային ֆոնդի նման աճը։


Բյուջեի մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում»։