25.11.2024
Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներ և հնարավոր քայլեր
prev Նախորդ նորություն

ՀՀ գոյությունը պայմանավորված է հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների որակից

Թուրքիան նոյեմբերի 17-ից մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը․ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է երեկ հավանություն տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ներկայացրած օրինագծին։ 


Ինչպես գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, հղում է արվում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը փաստացի նշանակում է՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը ևս դեռ մեկ տարի մնալու է ԼՂ-ում:

"Ի՞նչ տողատակեր կան Մոսկվայի, Բաքվի և Անկարայի նման պայմանավորվածություններում՝ դժվար է ճշգրտությամբ կանխատեսել",- գրել է Սուրենյանցը:


Ապա հավելել.


"Եվ վերջապես, աշխարհը գնում է ռեգիոնալացման ու պետք է գիտակցել, որ Հայաստանի պետության գոյությունը և անվտանգությունը մեծապես պայմանավորված են հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների որակից:
Իմ այս գրառումը որևէ առնչություն չունի արտաքին քաղաքական համակրությունների կամ հակակրանքի հետ, որովհետև սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» կամ «հակամետությունը»:
Ես ռեալիստական դիրքերից շարադրել եմ իմ մոտեցումները":