Արցախբանկը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախբանկը․ «Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախը հարկադրված լքած և ֆինանսական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին», - ասված է հայտարարության մեջ։