Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik-Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի հիվանդների թիվը 16 է։Լաչինի միջանցքը փակ է դեկտեմբերի 12-ից, Արցախն արդեն 30 օր է շրջափակման մեջ է: