6.09.2025
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք
03.03.2023
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ «Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: