«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը գրում է. «Այսօր ամոթի ու նվաստացման օր է։Միայն այն հանգամանքը, որ այս պահին Ալիևը ռազմական զորահանդես է կազմակերպել և ընդունում Ստեփանակերտում, խայտառակության խարան է մեզ համար։Այս խարանը մաքրել է պետք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա արժանապատվորեն ապրել սեփական հողում։Երիցս համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանն ու Արցախը հասցրեցին այսպիսի ողբերգական ու կործանարար վիճակի, պետք է պատասխան տան, իսկ որոշները, ինչպես ասում են՝ գետինը մտնեն․․․» VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Ադրբեջանը տոնում է հաղթանակի օրը: 2020 թվականի նոյեմբերի 8-ին հայկական Շուշին ընկավ: