26.11.2024
Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրեց ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ
prev Նախորդ նորություն

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ խոսել է ՀՀ իրավիճակի վերաբերյալ

Ապրիլի 16-ին դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։


Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։