Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև այսօր կեսօրին, ինչի հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն․ Թ․-ն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։