Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա: Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տվել: Հրաժարական է տվել նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, նույն պաշտոնում է նշանակվել Սամվել Շահրամանյանը։ Ըստ տեղեկությունների՝ Շահրամանյանը մեծ հավանականությամբ առաջիկայում Արցախի նախագահ կընտրվի։