Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Կոնստանտինոս Կոմբոսը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: