31.08.2024
ԳԴ-ն Գյումրու նախկին քաղաքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
prev Նախորդ նորություն

Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին. նախարար

Մենք ունենք կոնսենսուս, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն. այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:


Նա նշեց, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին.


"Քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններ",- ասաց նա։


Նախարարը պարզաբանեց, որ կառավարման մոդելը մնալու է, այդ մասով իրենք քվեարկել ու որոշել են, և այսօրվա հայեցակարգով նախագահի լիազորություններն էլ չեն փոխվելու:


Լրագրողի հարցին ի պատասխան էլ նշեց, որ հանձնաժողովի աշխատանքային հանդիպումների ընթացքում չի քննարկվել Սահմանադրության առաջին երեք հոդվածի փոփոխության հարցը, այդ թվում, շեշտեց նա, չի քննարկվել Անկախության հռչակագրին հղումը հանելու հարցը։


Հիշեցնենք, Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար գլխավոր նախապայման է առաջ քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը: ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է, որ դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է:


 


 

Հայաստանի կառավարությունն ավելացնում է աջակցությունը ագրարային ոլորտին
Հաջորդ նորություն next